Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել մահացած ուղևորների պատճառով


Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել մահացած ուղևորների պատճառով
Հունվար 13 14:39 2020

Երկուշաբթի օրը Thai Airways ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Շրի Լանկայի «Բանդարանաիկի» միջազգային օդանավակայանում երկու ուղևորի առողջական վիճակի պատճառով: Այս մասին հայտնում է ColomboPage առցանց թերթը՝ վկայակոչելով ավիաընկերության ներկայացուցիչներին:

Ինքնաթիռը, որը Ջիդաից (Սաուդյան Արաբիա) թռչում էր Ինդոնեզիայի «Սուրաբայա» օդանավակայան, վայրէջք է կատարել «Բանդարանաիկում» տեղական ժամանակով 02:45-ին: Այս պահին Ինդոնեզիայի երկու քաղաքացի՝ կին և տղամարդ, արդեն մահացած էին:

Գործակալությունը դեպքի այլ մանրամասներ չի ներկայացնում: