Հայաստանում ձյուն է սպասվում


Հայաստանում ձյուն է սպասվում
Հունվար 12 13:20 2020

 Հայաստանում հունվարի 12-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, հունվարի 14-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում հունվարի 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերը սպասվում է ձյուն, հունվարի 13-ի ցերեկը, 14-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:



loading...