Տավուշում հակառակորդի կրակոցից շարքային զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան


Տավուշում հակառակորդի կրակոցից շարքային զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան
Հունվար 11 13:47 2020

Տավուշում տեղակայված մարտական դիրքերում  ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից շարքային զինծառայող է վիրավորվել:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»,- գրել է  նա: