Ըմբիշ Արսեն Հարությունյանը դուրս է եկել Իրանի մրցաշարի եզրափակիչ


Ըմբիշ Արսեն Հարությունյանը դուրս է եկել Իրանի մրցաշարի եզրափակիչ
Հունվար 9 00:55 2020

Թեհրանում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Թախթիի Գավաթի խաղարկությունում հունվարի 8-ին ելույթ են ունեցել 57, 65, 79, 97 և 125 կգ քաշային կարգի ըմբիշները։

Այս մասին գրում է ֆեդերացիան: 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարթյունյանը, տանելով երեք հաղթանակ, դուրս է եկել մրցաշարի 57 կգ քաշայինների եզրափակիչ։  Եզրափակիչի ճանապարհին Հարությունյանը 12։0 հաշվով հաղթել է 2019-ի դեկտեմբերին այդ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձած Միհրան Ջաբուրյանին։

Հունվարի 9-ին գորգ դուրս կգան 61, 70, 74, 86 և 92 կգ քաշայինները, ինչպես նաև կկայանան 57, 65, 79, 97 և 125 կգ քաշային կարգի սփոփիչ և եզրափակիչ գոտեմարտերը։



loading...