2019 թվականը տվեց այն, ինչ ցանկացել էի. երգչուհի Սեդա Սեյրանյան (տեսանյութ, լուսանկարներ)

2019 թվականը տվեց այն, ինչ  ցանկացել էի. երգչուհի Սեդա Սեյրանյան (տեսանյութ, լուսանկարներ)
Հունվար 4 10:00 2020

Արդեն  մի քանի օր է՝  Նոր տարին բոլորիս տներում է: 2020 թվականի հետ բոլորը մեծ հույսեր են կապել, շատերն էլ վստահ են՝ հրաշքների տարի է լինելու:

Թե ինչպիսին է Ամանորը Կամո Սեյրանյանի դստեր՝Սեդա Սեյրանյանի համար, կարդացեք  ArmDay.am-ի հետ հարցազրույցում, իսկ մինչ այդ, լսենք երգչուհու տոնական կատարումը:

-Սիրո՞ւմ եք Ամանորը, և ինչո՞ւ:

-Սիրում եմ Ամանորը, քանի որ, այն միակ օրն է, երբ ամբողջ աշխարհում բոլորն ուրախանում են, սիրում եմ, քանի որ հավատում եմ հրաշքների. Ամանորն ինձ համար հեքիաթային տոն է:
 -
Որտե՞ղ  անցկացրիք Ամանորը:

-Ամանորը նշեցի տանը հարազատներիս հետ միասին:


-
Ի՞նչ եք անում ժամը 12-ը զարկելուց 10 րոպե առաջ:

-Օգնում եմ Մայրիկին, սեղան ենք  պատրաստում:
-Ո՞րն է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար:

-Ամանորի ամենագլխավոր խորհրդանիշը զարդարված տոնածառն է։
-
Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:

-Ինձ համար բոլոր հայկական ուտեստներն էլ սիրելի են:
-
Ամանորի հետ կապված ամենասիրելի պահը:

-Ամենասիրելի պահը նվերներ տալն ու ստանալն է:

-Ի՞նչ եք պարտադիր դնում Ձեր սեղանին:

-Հայկական ավանդական ուտեստներ:
-
Ամանորի ամենասպասված նվերը:

-Անկեղծ ասած՝ չունեմ պասված նվեր:

-Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որևէ  մեկի տուն այցելելիս:
-Խմիչք
 և քաղցրավենիք:

 -Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում և որը՝ ամենաքիչը։

-Ամանորյա հայկական բոլոր ավանդույթներն էլ սիրում եմ: Ինձ համար ամենահետաքրքիր ավանդույթը այն է, որ Նոր տարուց առաջ պետք է հաշտվել նեղացածների հետ, որպեսզի տարին հաջող լինի:

-Ձմեռ պապ գոյություն ունի՞:

-Ունի ու ես հավատում և սպասում եմ նրան ամեն տարի:
-
Վերջին անգամ ձնեմարդ ե՞րբ եք պատրաստել:
-Մի քանի տարի առաջ դասընկերներիս հետ:

-Ո՞ր գույնը կասոցացնեք Ամանորի հետ։
-Կարմիր:
-
Ամենազավեշտալի իրավիճակը, որում հայտնվել եք Ամանորին:

-Անկեղծ ասած հիմա չեմ հիշում:

-Կուզեիք, որ այս պահին

-Կուզեի, որ այս պահին բոլորի ընտանիքներում ուրախություն լիներ, և բոլոր երեխաներն  իրենց ծնողների հետ լինեին:


-
Ի՞նչ էիք ցանկացել 2019-ից և ի՞նչ տվեց այն Ձեզ:

-Այս տարին տվեց այն, ինչ  ցանկացել էի։ Կարելի է ասել՝ աշխատասիրության տարի էր։

 -Կա՞ ինչ-որ բան,որի համար ափսոսում եք:

- Ո՛չ, չեմ ափսոսում արված և չարված բաների համար:

-Ի՞նչ կմաղթեք ընթերցողին:

-Բոլորին թո՛ղ ուղեկցի հաղթանակը, թո՛ղ բոլոր խնդիրները մնան անցյալում, թո՛ղ այս Ամանորը լինի ուրախ  և հրաշքներով լիՇնորհավո՛ր, Նոր տարի:

 

loading...