Արդեն փոխել եմ քաշային կարգս, իմ առաջ նպատակ դրած կիլոգրամները բարձրացնելու դեպքում օլիմպիական մեդալը շատ իրական կդառնա. Հակոբ Մկրտչյան.


Արդեն փոխել եմ քաշային կարգս, իմ առաջ նպատակ դրած կիլոգրամները բարձրացնելու դեպքում օլիմպիական մեդալը շատ իրական կդառնա. Հակոբ Մկրտչյան.
Հունվար 2 17:30 2020

2019 թ-ը հայկական ծանրամարտի պատմության մեջ ամենաստացված տարիներից մեկն էր։ Մենք ունեցանք 2 աշխարհի չեմպիոն, 2 Եվրոպայի չեմպիոն, մեդալակիրներ՝ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում։ Մեր ծանրորդները փայլեցին նաև Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, Կատարի գավաթի խաղարկությունում։

Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, 2019 թ-ի 10 լավագույն մարզիկների ցանկում հայտնված Հակոբ Մկրտչյանը Armsport․am-ի հետ զրույցում նշել է, որ նպատակ ունի մասնակցել Օլիմպիական խաղերին և եթե ամեն բան իր պլանավորածի նման ստացվի, նպատակը սարերի հետևում չի մնա:

«Արդեն փոխել եմ քաշային կարգս։ Օրեր առաջ կայացած Կատարի գավաթ մրցաշարին մասնակցեցի 96 կգ քաշային կարգում։ Դեռ պետք է անձնական քաշս կարգավորեմ ու այն կգ-երը, որոնք, որպես նպատակ, դրել եմ իմ առաջ, բարձրացնելու դեպքում, օլիմպիական մեդալը շատ իրական կդառնա։

Մինչ օլիմպիական խաղեր դեռ ժամանակ ունեմ, մրցաշարեր կան։ Եվրոպայի առաջնությանը նոր քաշային կարգում կմասնակցեմ, Իրանի գավաթի մրցաշարին կմասնակցեմ, ու այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի։ Եթե ամեն ինչ հաջող ստացվի, կպատրաստվեմ Օլիմպիական խաղերին»,- նշել է ծանրորդը։

 

 


loading...