«Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմած 10-ամյա տղայի մոտ ամպուտացված է եղել մեկ մատը․ մանրամասներ տուժածների վիճակից


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ դիմած 10-ամյա տղայի մոտ ամպուտացված է եղել մեկ մատը․ մանրամասներ տուժածների վիճակից
Հունվար 2 13:55 2020

Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են դիմել պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 6 անձ։

Նրանցից 4-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն, իսկ 2-ը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ։

10-ամյա տղայի մոտ ամպուտացված է եղել մեկ մատը (պոկված մատը վերականգնման ենթական չի եղել), իսկ մյուս մատները հաջողվել է փրկել։