Էրիկսենը 2 տարբերակ ունի կարիերան շարունակելու համար


Էրիկսենը 2 տարբերակ ունի կարիերան շարունակելու համար
Հունվար 2 13:40 2020

Լոնդոնի «Տոտենհեմի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի փոխել ակումբային գրանցումը:

Էրիկսենի ծառայություններով հետաքրքրված են Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն և Միլանի «Ինտերը»: Փարիզյան ակումբը 27-ամյա կիսապաշտպանին առաջարկել է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով:

Անձամբ Էրիկսենը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», սակայն Արքայական ակումբի ղեկավարությունը հետաքրքրված չէ նրա տեղափոխությամբ:

Հիշեցնենք, որ դանիացի կիսապաշտպանի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս: