Հունվարը նշանավորվում է մի քանի հազվադեպ աստղագիտական իրադարձություններով


Հունվարը նշանավորվում է մի քանի հազվադեպ աստղագիտական իրադարձություններով
Հունվար 1 17:10 2020

Հունվարն ինքնին լավագույն ամիսներից է գիշերային երկնքի սիրահարների համար, սակայն այս անգամ այն նշանավորվում է որոշ հազվադեպ աստղագիտական իրադարձություններով։ Դրանց թվում են 2020թ․ ընթացքում Լուսնի ամենախորը խավարումը, հայտնում է Nat- geo-ն։

Լուսնային խավարումները տեղի են ունենում լիալուսնի ժամանակ, երբ Երկիրը հայտնվում է Արեւի եւ Լուսնի միջեւ մեկ գծի վրա, ընդ որում վերջինը հայտնվում է Երկրի ստվերում եւ ձեռք է բերում կարմրավուն երանգ։ Սակայն Երկիրը ունի նաեւ «կիսաստվեր», որի մեջ 2020թ․ չորս անգամ կմտնի Լուսինը։ Չորս լուսնային խավարումներից առաջինը տեղի կունենա հունվարի 10-ի երեկոյան։

Առավելագույն փուլի պահը կլինի Երեւանի ժամանակով 21։00։ Այդ պահին Լուսինը մեր երկրի ամբողջ տարածքի վրա կտեղակայվի հորիզոնում։ Լուսնի հարավային ծայրը կլինի երկրային ստվերի սահմանից ընդամենը երեք անկյունային վայրկյանի վրա եւ նկատելիորեն կմգանա։ Սակայն «արյունոտ Լուսնի» էֆեկտ սպասել պետք չէ, դա տեղի է ունենում միայն Լուսնի լիակատար խավարման ժամանակ, երբ այն ամբողջովին Երկրի ստվերում է գտնվում։

Արեւը մինչեւ հունվարի 20-ը շարժվում է Աղեղնավորի համաստեղությունով, այնուհետեւ կանցնի Այծեղջյուրի համաստեղություն։ Կենտրոնական լուսատուի թեքությունը աստիճանաբար աճում է, իսկ օրվա տեւողությունը երկարում է՝ ամսվա վերջին հասնելով 8 ժամ 31 վայրկյանի։

Հունվարի 5-ին Արեւի տեսանելի սկավառակն ամենամեծը կլինի 2020թ․։ Այդ օրը Երկիրը անցնում է իր ուղեծրում Արեւին ամենամոտ կետով։ Մեր մոլորակի եւ Արեւի հեռավորությունը նվազագույն է, որի հետեւանքով լուսատուի սկավառակը 3 տոկոսով ավելի մեծ կերեւա, քան հուլիսի սկզբին, երբ այդ հեռավորությունը առավելագույնն է։