Ֆրանսիայում ճոպանուղու աշխատանքի խափանման հետևանքով 97 մարդ ավելի քան 2 ժամ կախված է մնացել ճոպաններից կախված նստարանների վրա։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Սեր-Շեվալյե լեռնային առողջարանում, որը գտնվում է Վերին Ալպեր դեպարտամենտում՝ ծովի մակարդակից 2200-2500 մետր բարձրության վրա։
Փրկարար ծառայությունը դահուկորդներին ցած իջեցնելու համար գործի է դրել ուղղաթիռ և ցամաքային միջոցներ, որոնք թույլ են տվել ավելի քան 10 մետր բարձրությունից իջեցնել ուղևորներին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։