Ահա, թե ինչ են պատմում կնոջ շուրթերը նրա մասին


Ահա, թե ինչ են պատմում կնոջ շուրթերը նրա մասին
Դեկտեմբեր 29 18:50 2019

Ինչպիսին է կնոջ բնավորությունը: Սա կարելի է պարզել` ըստ նրա շուրթերի կառուցվածքի.
Հաստ և լայն շուրթեր ունեցող կանայք հաստատակամ են, վստահ ու նպատակասլաց: «Հիմա կամ երբեք» սա է նրանց նշանաբանը: Այս տիպի կանանց համար շատ կարևոր են ազատությունն ու անկախությունը: Այն տղամարդը, ով կլինի նրա կողքին, պետք է հիանալի սիրեկան լինի և ընդունակ՝ կայացնելու ճակատագրական որոշումներ:
Հաստ, բայց նեղ շուրթեր ունեցողները ռոմանտիկ են և էմոցիանալ: Նրանց կյանքը անդադար իրար շարունակող վերելքներ և անկումներ է: Սրտացավ են, հեշտությամբ լսում են յուրաքանչյուրի խնդիրը, հիանալի ընկերներ են, սակայն չեն սիրում խորանալ սեփական խնդիրների մեջ: Նախընտրում են ուղղակի փակել աչքերը և ինքնախաբեությամբ տարվել:

Վերին շուրթն ավելի հաստ է, քան ներքևինը: Նրանք սիրում են հրամայել, նպատակասլաց են, լիդեր` բոլոր ոլորտներում, և որևէ գործ սկսելիս` ամբողջովին նվիրվում ու ավարտին են հասցնում այն: Միշտ գիտեն, թե ինչ են ուզում ու ինչի են ձգտում:
Բարակ և լայն շուրթեր ունեցողները ռեալիստ են և ամուր կանգնած «ոտքեր վրա»: Սիրում են ծրագրել ամեն ինչ կանխավ: Անգամ սիրահարվելիս` նրանք չեն դնում «վարդագույն ակնոցներ», նախընտրում են չցուցադրել զգացմունքները, դրա համար էլ հաճախ սառը, ինքնամփոփ կամ գոռոզ են թվում: Այս տիպի կանայք սիրում են կայուն վիճակ և հաճույք են ստանում նրանից, որ ամեն ինչ իրենց կյանքում կանխամտածված է:
Բարակ և նեղ շուրթերով գեղեցկուհիների համար յուրաքանչյուր խնդիր լուծելի է, իսկ լավատեսությունն անսահմանափակ է: Նման կանայք սիրում են արկածներ և ադրենալին: Նրանք այնքան են վստահում իր ուժերին, որ կարող են ռիսկային մի բան անել, որից ուրիշները կհրաժարվեին` չցանկանալով կասկածի տակ դնել իրենց հեղինակությունը:



loading...