Ինչպե՞ս օգնել երեխային ավելի շուտ սկսել խոսել


Ինչպե՞ս օգնել երեխային ավելի շուտ սկսել խոսել
Դեկտեմբեր 29 00:08 2019

Միջինում 100-ից 3 երեխայի մոտ հանդիպում է խոսքի հապաղում։ Այն արդեն նկատելի է դառնում 2 տարեկանում, երբ երեխաները սկսում են խոսել, բառեր ասել։ Սակայն կան երեխաներ, որոնք չեն խոսում այդ տարիքում, եւ սովորաբար ծնողները սկսում են անհանգստանալ միայն, երբ երեխան չի խոսում 3-5 տարեկանում։

Սակայն որպեսզի շատ ժամանակ չկորցնեք, կարելի է երեխային ավելի վաղ տարիքում օգնել, որպեսզի նա ավելի շուտ սկսի խոսել։ Ահա թե ինչպես։

Խոսեք երեխայի հետ

Հնարավորինս շատ խոսեք երեխայի հետ, ցույց տվեք առարկաներն ու բարձրաձայն ասեք դրանց անվանումները։ Բարձրաձայն ասեք ձեր գործողությունների մասին։

 

Խուսափեք գաջեթներից

Հեռուստացույցը, հեռախոսներն ու համակարգիչները երեխային ստիպում են լուռ մնալ, փոխանակ շրջակա միջավայրին ծանոթանա՝ երեխան մի անկյունում նստած մուլտֆիլմեր է դիտում, ինչն ազդում է նաեւ նրա խոսքի զարգացման վրա։

Մանկական խաղեր օգտագործեք

Խոսող գորգեր, տիկնիկներ, գրքեր, նման խաղալիքներն օգնում են երեխաներին սովորել կենդանիների անվանումները, մարմնի մասերի անվանումները եւ այլ բառեր։

 

Գրքեր

Երեխայի խոսքը լավ կզարգանա, եթե նրա համար վաղ տարիքից՝ 1-1,5 տարեկանից, գրքեր կարդաք։

Աղբյուր՝ Բուժ ինֆո