Օսլան՝ կնճիռների դեմ. արդյունքն ինչպես բոտեքսի ներարկումից հետո


Օսլան՝ կնճիռների դեմ. արդյունքն ինչպես բոտեքսի ներարկումից հետո
Դեկտեմբեր 15 20:34 2019

Կնճիռներից ազատվելու համար փորձեք օգտագործել օսլայի հիման վրա պատրաստած դիմակ: Այն նախատեսված է հոգնածության նշաններով հասուն մաշկի համար:

Այս դիմակը վերացնում է մանր կնճիռները և խոնավեցնում է մաշկը:

Այն շատ հեշտ է պատրաստել․

-Վերցրեք 1 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա, խառնեք այն կես բաժակ ջրով և լցրեք կաթսայի մեջ:

- Վրան ավելացրեք 500 մլ եռացած ջուր և եփեք մինչև այն թնդանա:

Video Player
 
 
00:00 | 00:15
 
 

- Ավելացրեք 5 ճաշի գդալ թարմ քամած գազարի հյութ և մեկ ճաշի գդալ թթվասեր: Լավ խառնեք, սառեցրեք և բարակ շերտով քսեք դեմքին:

- Թողեք 20-25 րոպե և լվացեք գոլ ջրով:

Այնուհետև դեմքին կրեմ քսեք: Մնացածը պահեք սառնարանում և օգտագործեք երեք օրվա ընթացքում:

Այս դիմակը կազատի ձեզ մանր կնճիռներից և լավ կխոնավեցնի մաշկը: Ավելի արդյունավետ արդյունքի համար պետք է դիմակը քսել երեք օր անընդմեջ: