ԱՄՆ-ում ձերբակալվել է ուղիղ եթերում լրագրող Ալեքս Բոզարջյանին հարվածած տղամարդը (տեսանյութ)

ԱՄՆ-ում ձերբակալվել է ուղիղ եթերում լրագրող Ալեքս Բոզարջյանին հարվածած տղամարդը (տեսանյութ)
Դեկտեմբեր 15 15:12 2019

ԱՄՆ-ում անցկացվող բարեգործական մրցավազքի լուսաբանման ժամանակ WSAW-TV հեռուստաալիքի լրագրող Ալեքս Բոզարջյանին հետևից անսպասելիորեն հարվածած վազորդը ձերբակալվել է, հայտնում է The Guardian-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ջորջիա նահանգի բնակիչ Թոմի Քելևեյը ձերբակալվել էր ուրբաթ՝ սեռական բնույթի ոտնձգություն կատարելու մեղադրանքով: Հայտնի է, որ մրցավազքի մասնակիցը հարվածել էր լրագրողի հետույքին: Լրագրողուհին այնուհետև հայտարարել էր, որ ոչ մի կին չպետք է համակերպվի նման վերաբերմունքի հետ ո՛չ աշխատավայրում, ո՛չ մեկ այլ վայրում:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ Սավաննա քաղաքում անցկացվող միջացառման ժամանակ: Երբ լրագրողուհին ուղիղ եթերում ներկայացնելիս է եղել միջոցառումը, հետևից նրան մոտեցող վազորդներից մեկն իր կողքով անցնելիս ուժեղ հարված է հասցրել վերջինիս հետույքին: Մի քանի վայրկյան շփոթված մնալուց հետո Բոզարջյանը շարունակել է ելույթը:

Համապատասխան տեսանյութը Twitter-ում դիտվել է ավելի քան 11 մլն անգամ:

 

Տղամարդը հրապարակայնորեն ներողություն է խնդրել իր արարքի համար՝ նշելով, որ իրականում ցանկացել է կնոջ մեջքին, այլ ոչ թե հետույքին հարվածել:


 

loading...