Առո՞ղջ են արդյոք ձեր մազերը. ստուգեք մեկ վայրկյանում


Առո՞ղջ են արդյոք ձեր մազերը. ստուգեք մեկ վայրկյանում
Դեկտեմբեր 15 10:32 2019

Այն ինչ ձեզ հարկավոր է՝ ընդամենը մեկ բաժակ ջուր:

 

Եվ այսպես, բաժակի մեջ լցրեք սովորական սենյակային ջերմաստիճանի ջուր: Ընտրեք մազափունջ 1-2 սմ հաստության և մցրեք բաժակի մեջ:

 

Եթե մազերը չեն ցանկանում սուզվել և մնում են մակերեսին, ուրեմն ամեն ինչ կարգին է, իսկ եթե շատ արագ սուզվում են ջրի տակ՝ ուրեմն վնասվածքներ կան:

 

 

 

Ինչպե՞ս շտկել իրավիճակը

 

Բացի սնուցող դիմակներից, որոնք իհարկե զգալիորեն լավացնում են մազերի վիճակը, դուք պետք է փոփոխություններ մցնեք նաև ձեր սննդակարգում: Դրանից հետո հաճելիորեն կզարմանաք ձեր մազերի տեսքից:

 

Չոր, փխրուն մազեր

 

Շատ հաճախ մազերը չորանում են և ճյուղավորվում յուղային թթուների պակասից: Որպեսզի մազերը փայլեն առողջությամբ, ձեր սննդակարգ մցրեք այդ թթունների պարունակությամբ մթերքներ՝ յուղոտ ձուկ (թյունոս, սարդինա, սաղմոն, սելդ), հացահատիկայիններ, ընկուզեղեն, ձիթապտուղ, ավոկադո, բուսական յուղ: Աշխատեք ձուկը օգտագործել շաբաթը 4 անգամ: Բացի այդ` այսպիսի մազերը խոնավեցման կարիք ունեն, այդ պատճառով մի մոռացեք օրական 6-8 բաժակ ջուր խմել



loading...