Օրական 9 ժամից ավելի քնելը խիստ վտանգավոր է․ ահա թե ինչու


Օրական 9 ժամից ավելի քնելը խիստ վտանգավոր է․ ահա թե ինչու
Դեկտեմբեր 15 00:35 2019

Երկարատեւ քունը, օրական 9 ժամ ավելի տեւողությամբ, թե ցերեկային, թե գիշերային, կապված է ինսուլտի առաջացման բարձր հավանականության հետ։ Չինաստանցի գիտնականների ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Neurology հանդեսում։

Գիտափորձին մասնակցել են 31 750 չինացի կին եւ տղամարդ, որոնց միջին տարիքը 62 տարեկանն էր։ Նրանցից ոչ ոք նախկինում առողջական խնդիրներ չի ունեցել։

Գիտնականները 6 տարի հետեւել են նրանց, պարբերաբար բուժզննում անցկացրել, հետեւել, թե ինչպես են նրանք քնում։

Եւ արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր օրական 9 եւ ավելի ժամ քնում են, ավելի հաճախ են ուղեղի կաթված ստանում, քան մյուսները։ Երկար քնելու արդյունքում ինսուլտի հավանականությունը կարող է մեծանալ 24 տոկոսով։

Աղբյուր՝ Բուժ ինֆո



loading...