Արարատի մարզի ջրանցքներից մեկում կատարվել են ջրերի նմուշառման աշխատանքներ՝ աղտոտվածությունը պարզելու նպատակով


Արարատի մարզի ջրանցքներից մեկում կատարվել են ջրերի նմուշառման աշխատանքներ՝ աղտոտվածությունը պարզելու նպատակով
Դեկտեմբեր 14 20:38 2019

Սույն թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Արարատի մարզի, Մասիս-Ռանչպար խճուղուն հարող ջրանցքում ջրի աղտոտման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութին արագ արձագանքել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները՝ անմիջապես մեկնել դեպքի վայր և իրականացրել ուսումնասիրություն։ Կատարվել են ջրերի նմուշառման աշատանքներ՝ աղտոտվածությունը պարզելու նպատակով: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: