Ինձ վիրավորված եմ զգացել՝ Աննա Հակոբյանի հասցեին հնչած ադրբեջանական մամուլի արձագանքից. Աշոտյան


Ինձ վիրավորված եմ զգացել՝ Աննա Հակոբյանի հասցեին հնչած ադրբեջանական մամուլի արձագանքից. Աշոտյան
Դեկտեմբեր 14 16:43 2019

Վիրավորական էր, երբ «ազ» վերջածանցով տարբեր հիմար կայքեր, ինչ աղբ ասես՝ չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին ու ոչ մի ռուսալեզու արձագանք չտրվեց։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան– քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գրում է News.am-ը։

«ԱԺ-ից մինչեւ ՊՕԱԿ պատասխանում են Ղարաբաղի հարցող մեր քննադատությանը, քան Մամեդյարովին, Ալիեւին։ Երբ ընթերցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անհաջող հայտարարության վերաբերյալ ադրբեջանական մամուլի արձագանքը, ես ինձ շատ վիրավորված եմ զգացել որպես ՀՀ քաղաքացի, կապ չունի, որ չեմ կիսում Աննա Հակոբյանի ամուսնու քաղաքական հայացքները եւ չեմ ողջունում Աննա Հակոբյանի ցանկությունը՝ շահագործելու մարդուն տված մանդատը։ Սակայն մարդիկ անգամ իրենց պատիվը, թասիբը, նամուսը չեն ուզում պաշտպանել, դրա փոխարեն նստել ամբողջ ԱԺ-ով, նայում են մեր հարցազրույցները ու կպնում են Ղարաբաղի հարցով մեզ»,- ասաց Աշոտյանը։

Հիշեցնենք, որ  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» թեմայով համաժողովին Աննա Հակոբյանն Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիեւային հրավիրել է Արցախ՝ մուղամ լսելու։