Տաթեւիկ Ռեւազյանն անդրադարձել է Wizz Air-ի թռիչքների ուղղություններին


Տաթեւիկ Ռեւազյանն անդրադարձել է Wizz Air-ի թռիչքների ուղղություններին
Դեկտեմբեր 14 16:30 2019

Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ հունգարական բյուջետային Wizz Air  ընկերությունը մտնում է  հայկական  շուկա։

Այս տեղեկություններին անդրադարձել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Տեւազյանը․

 

«Որոշ լրատվամիջոցներում տարածված լուրերը առ այն, որ Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Լոնդոն եւ Փարիզ ուղղություններով, ինչպես նաև թռիչքներ է իրականացնելու Գյումրիի Շիրակ օդանավակայանից չեն համապատասխանում իրականությանը: Ավիաընկերությունը թռիչքների ուղղությունների մասին պաշտոնական հայտարարություն կանի երկուշաբթի օրը»,- գրել է նա։