ԱՄՆ-ում հափշտակել են «Ֆեյսբուքի» 29 հազար աշխատակցի տվյալները


ԱՄՆ-ում հափշտակել են «Ֆեյսբուքի» 29 հազար աշխատակցի տվյալները
Դեկտեմբեր 14 16:03 2019

Գողերը կոշտ սկավառակ են հափշտակել «Ֆեյսբուքի»հաշվապահի մեքենայից, որում գտնվել են ընկերության 29 հազար աշխատակիցների բանկային տվյալները: Այդ մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին, անհետացման մասին հայտնի է դարձել նոյեմբերի 20-ին: Սակայն  «Ֆեյսբուքն» այդ մասին  աշխատակիցներին նախազգուշացրել է միայն դեկտեմբերի 13-ին:

Կրիչների  վրա պահպանվում էին փաստաթղթերը, որոնցում նշված էր 29 հազար մարդու անուն, ովքեր ընկերությունում աշխատում են 2018-ից: Տեղեկություն կար նաև նրանց աշխատավարձի մասին: Բացի այդ, կային նրանց բանկային հաշվեհամարները, ինչպես նաև նրանց սոցիալական ապահովության քարտերի համարների վերջին չորս նիշերը: Տեղեկատվությունը գաղտնագրված չի եղել:

«Ֆեյսբուքի» մամուլի ծառայությունն ընդգծել է, որ աշխատակիցը իրավունք չունի կոշտ սկավառակը դուրս հանել գրասենյակից: Նրա նկատմամբ կիրառվել են կարգապահական միջոցառումներ:



loading...