Հայտնի են Ռուսաստանի և Թուրքիայի միջև С-400-ի վերաբերյալ նոր պայմանագրի մանրամասները


Հայտնի են Ռուսաստանի և Թուրքիայի միջև С-400-ի վերաբերյալ նոր պայմանագրի մանրամասները
Դեկտեմբեր 14 14:44 2019

Թուրքական պաշտպանական արդյունաբերության աղբյուրը «РИА Новости» գործակալության հետ զրույցում բացահայտել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև С-400-ի վերաբերյալ նոր պայմանագրի մանրամասները, գրում է Lenta.ru կայքը: Հայտնի է, որ Անկարային ռուսական C-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը նաև ենթադրում է համատեղ արտադրություն և տեխնոլոգիաների փոխանցում: Գործակալության զրուցակցի խոսքերով՝ փաստաթուղթը բաղկացած է 2 մասից: Առաջին խմբաքանակն արդեն հանձնվել է Թուրքիային, այժմ ընթանում է վերապատրաստում, իսկ ապրիլին համալիրները կանցնեն մարտական հերթապահության: Դրանք ամբողջությամբ արտադրվել են Ռուսաստանում:

Մինչ այդ Թուրքիան ձեռք կբերի ռուսական С-400 հակահրթիռային համակարգերի նոր խմբաքանակ՝ երկրորդ գնդի համար. ձեռքբերման ժամկետը տեխնիկական խնդիր է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի Արտաքին քաղաքականության անվտանգության խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆինը, փոխանցում է РИА Новости գործակալությունը:



loading...