«Սևան» քրեակատարողական հիմնարկում կանխվել է թմրամիջոցների իրացումը


«Սևան» քրեակատարողական հիմնարկում կանխվել է թմրամիջոցների իրացումը
Դեկտեմբեր 14 13:57 2019

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքից 2019թ․ դեկտեմբերի 14-ին, ժամը 00։40-ի սահմաններում կատարվել է պոլիէթիլենային փաթեթավորմամբ զանգվածի ներնետում հիմնարկի տարածք։

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, դիտաշտարակի ծառայողի ահազանգով ներնետման վայր մեկնած խմբի ծառայողների կողմից հայտնաբերվել է փաթեթ, որին ծանրությունն ապահովելու համար կպչուն ժապավենով ամրացված է եղել երկաթե երկու ծխնի։

 
 
Реклама 05

Հայտնաբերվածում առանձնացված 7 փաթեթներում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ՝ 34․8 գրամ ընդհանուր քաշով։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։