«Սուքիասյանը ոնց կարա ընդհանրապես իմ հետ կապվի, որ գործարանը հետ ստանա». Ռուբեն Հայրապետյան


«Սուքիասյանը ոնց կարա ընդհանրապես իմ հետ կապվի, որ գործարանը հետ ստանա». Ռուբեն Հայրապետյան
Դեկտեմբեր 14 12:34 2019

Գործարար Խաչատուր Սուքիասյանն օրերս ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ժամանակին իրեն պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանը խլվել է իրենից ապօրինի ճանապարհով և այն պետք է հետ վերադարձվի իրավական ճանապարհով: 168 TV-ի եթերում գործարար, նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն այս առնչությամբ ասել է. «Եթե գտնում են, որ ես խլել եմ, պատրաստ եմ՝ իմ տված փողը հետ տվեք, տամ: Պետությունը վաճառել է, ես գնել եմ: Խաչատուր Սուքիասյանը կարող է գիտունիկի տեսքով գեղեցիկ խոսել տեսախցիկների առաջ: Թող տղամարդ լինի՝ իր միակ տղայի հարսանիքի զարդարելու փողերը տանի՝ տա…ինձ համար զզվելի է, որ շարունակեմ նրա մասին խոսել: Ես պաշտոնական բան եմ խոսում՝ փողերը տալու փոխարեն հարկային տեսուչներն են գնացել այդ կազմակերպությունը ստուգելու»: Ռուբեն Հայրապետյանը եթերի ընթացքում մի փաստաթուղթ ներկայացրեց, որում նշված են մինչև իր կողմից գործարանը ձեռքբերելը տարեկան հարկերը: Դիտարկմանը, թե որոշ տարիներին գործարանը հարկ չի մուծել, Ռուբեն Հայրապետյանը նշել է. «Նման անօրինական գործողությունների համար բա մի օր պետք է չէ՞ ակտը գրեին: Հոսքագծերն էլ ես եմ փոխել, հեքիաթների չհավատաք: Տանիքներից կաթում էր, կանայք ջրի տակ էին աշխատում, տանիք չկար»,-ասել է նա: Հարցին, թե Սուքիասյանն իր հետ երբևէ ինչ-որ անձանց միջոցով կապվե՞լ է՝ գործարանը հետ բերելու համար, Հայրապետյանն ասել է. «Սուքիասյանը ոնց կարա ընդհանրապես իմ հետ կապվի, որ ես զիջեմ»: