Արման Սարգսյանը պարգևատրել է վետերան ոստիկաններին


Արման Սարգսյանը պարգևատրել է վետերան ոստիկաններին
Դեկտեմբեր 14 10:38 2019

 ՀՀ ոստիկանությունում դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն. բարեխիղճ ծառայության, 30 և ավելի տարի ծառայության մեջ գտնվող բազմաթիվ ոստիկաններ ու վետերաններ պարգևատրվել են մեդալներով, կոչումներով, կրծքանշաններով ու պատվոգրերով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 

 

«Ներկա էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, վետերաններ, 30 և ավելի տարի ծառայության մեջ գտնվող ոստիկաններ։

Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը կարևորեց կյանքի մեծ մասը հանցագործության դեմ պայքարին և հասարակական կարգի պահպանությանը նվիրած գործընկերների աշխատանքը։

 

 

Реклама 13

 

Բարեխիղճ ծառայության, 30 և ավելի տարի ծառայության մեջ գտնվող բազմաթիվ ոստիկաններ ու վետերաններ պարգևատրվեցին մեդալներով, կոչումներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։

 

Պարգևատրման արարողությունից հետո ոստիկանության պետի պաշտոնակատարը հայտարարեց, որ տոնական և նախատոնական օրերին հասարակական անվտանգության պահպանման նպատակով ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության։

Քննարկվեցին նաև ոստիկանության ծառայությանը, կարգապահությանը, իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Video Player