Ամենաօգտակար սենյակային բույսերը


Ամենաօգտակար սենյակային բույսերը
Դեկտեմբեր 14 00:27 2019

1. Քլորոֆիտում

 

Այս ոչ պահանջկոտ արևադարձային բույսը շատ հարմար է սկսնակ ծաղկաբույծների համար: Այն կդիմանա, եթե մոռանան ժամանակին ջրել: Այս բույսի համար անպայման չէ լավ մշակված հող: Դիմանում է նույնիսկ +16 աստիճանին:

Նույնիսկ այպիսի վերաբերմունքի դեպքում, քլորոֆիտումը գերազանց կմաքրի ձեր բնակարանը` վերացնելով մանրէների 80%-ը, իր գոլորշիներով մահացու ազդեցություն գործելով միկրոմակաբույծների վրա և օդը մաքրելով ու թթվածնով հարստացնելով:


2. Քամեդորեա

 

Եթե բնակվում եք խոշոր քաղաքում և պատուհանը բացելն անիմաստ է` օդի աղտոտվածության պատճառով, ապա ձեզ ուղղակի անհրաժեշտ է քամեդորեան: Այս ծաղիկը թունավոր արտանետումների կլանման չեմպիոն է: Կլանում է նաև լինոլեումից արտազատվող վնասակար գոլորշիները: Ընդամենը 2 ծաղիկը կօգնեն զգալիորեն մաքրել բնակարանի օդը, և նույնիսկ չեք էլ զգա ավտոմեքենաների արտանետումների տհաճ հոտերը:

 

3. Ֆիկուս

 

Խորհրդային ժամանակների սենյակային ամենատարածված բույսերից մեկը ֆիկուսն էր: ԽՍՀՄ-ում գիտեին, թե ինչ էին անում, քանզի ֆիկուսը հիանալիորեն վերացնում է հարբուխի հարցուցիչներն ընդարձակ տարածքներում:

Ձեմեռն այն կպաշտպանի ձեզ հարբուխից, իսկ ամառը փոշեկլանիչ դեր կկատարի` միաժամանակ խոնավեցնելով օդը: Ուղղակի անհրաժեշտ կլինի շատ հաճախակի մաքրել ֆիկուսի տերևները, սակայն, հաշվի առնելով դրա ահեռլի օգտակարությունը, այն մաքրելը մեծ դժվարություն չի պատճառի:


4. Հալվե (ալոե)

 

 

Կենդանի տեղատուփն անհրաժեշտ է ցանկացած բնակարանում: Եթե համբերություն ունենաք, և աճեցնեք այն 3 տարի, ապա դրա տերևների հյութով կարող եք բուժել այրվածքները, կտրվածքները և քերծվածքները: Հալվեի տերևների հյութը կարող եք նաև ըմպել: Այն կկարգավորի նյութափոխանակությունը և կլավացնի ախորժակը: Այս բույսը յուրօրինակ է նաև այն բանով, որ թթվածին է արտազատում նույնիսկ գիշերը, երբ արև չկա: Այնպես որ, այն կարելի է տեղադրել մահճակալի մոտ և քնել թթվածնով հարուստ սենյակում:

 

5. Ասպարագուս

 

Այս գեղեցիկ սեպաձև բույսը հատկապես անհրաժեշտ է մտավոր աշխատանքով զբաղվող անձանց: Ասում են, որ ասպարագուսն օգնում է կենտրոնանալ, հանգստացնել նյարդերը և տարածքը մաքրում է բացասական էներգիայից: Մնում է միայն հարմար տեղ ընտրել դրա տեղադրման համար: Պատուհանագոգին դնել չի կարելի: Խորհուրդ է տրվում տեղադրել նաև մանկական սենյակներում` չափից դուրս ակտիվ երեխաներին հանդարտեցնելու և նրանց ուսուցումը խթանելու նպատակով:

 

6. Սպատիֆիլիում

 

Այս սանիտար բույսն ուղղակի յուրատեսակ բնական ֆիլտր է: Այն կարելի է տեղադրել նոր վերանորոգված սենյակում, և ընդամենը երկու օրվա ընթացքում սպատիֆիլիումը կվերացնի ացետոնի, ամոնիակի, բենզոլի գոլորշիները, գաջի, նոր կահույքի և տարբեր այլ հոտեր: Հաշվի առնելով սպատիֆիլիումի` օդը մաքրելու հզոր ունակությունները, կարելի է ասել, որ մեկ բույսը լիովին բավարար է մեկ սենյականոց բնակարանի համար: Այն կարելի է տեղադրել նաև գրասենյակում: Բույսը պահանջկոտ չէ և չի նեղանա, եթե երբեմն մոռանաք ջրել: