Ինչպես են բարդ պրոբլեմները լուծում հորոսկոպի տարբեր նշանները


Ինչպես են բարդ պրոբլեմները լուծում հորոսկոպի տարբեր նշանները
Դեկտեմբեր 14 00:16 2019

Խոյ

Խոյը լուծում է խնդիրը՝ անկախ նրանից, թե որքան է այն մեծ։ Ընդ որում, նա դա անում է միանգամից, ինքնուրույն, հպարտորեն ու լուռ։

Ցուլ

Ցուլը սկզբում լուծում է խնդիրը, հետո պատմում է բոլոր-բոլորին, իսկ եթե ճար ունենա, ապա նաև թերթում կհրապարակի, որ հաստատ իմանա, որ բոլորին է հայտնել այս մասին։

Երկվորյակներ

Նրանք կկիսվեն իրենց խնդրով ու կփորձեն այն գցել Խոյի ուսերին, իսկ եթե Խոյը չհամաձայնեց, Աղեղնավորը կա ու կա։

Խեցգետին

Նա կսկսի վաղօրոք լացել ու որպեսզի ձայնը կտրի, ինչ-որ մեկը ողջ խնդիրն իր վրա կվերցնի՝ Խեցգետնի փսլինքներով հանդերձ, իսկ եթե ոչ ոք, այնուամենայնիվ, չանի դա, ապա Խեցգետինը կանի դա ինքնուրույն, և պարզ չէ, թե ինչ իմաստ կար այդքան նվնվալու, եթե ի սկզբանե նա կարող էր լուծել խնդիրը։

Առյուծ

Առյուծը բոլորին կհավաքի, ինքնուրույն կլուծի խնդիրը, կխոնարհվի, կվերցնի ծաղիկները, ինքնագրեր կբաժանի ու կգնա։

Կույս

Կույսը կտխրի, հատկապես եթե այդ խնդիրը նա չէր էլ պլանավորել, հետո կմտածի, լուծում կգտնի, կլուծի խնդիրը և հետևություններ կանի։

Կշեռք

Կշեռքները սկզբում կկշռեն խնդիրը, հետո մի հատ էլ կկշռեն ու հետևություն կանեն, որ այն չափազանց ծանր է իրենց համար ու կթողնեն Առյուծի կամ Խոյի վրա։ Ընդ որում, Կույսերի վրա հույս դնել պետք չէ, որովհետև Կույսը միանգամից կտա Կշեռքի ճակատին, քանզի Կույսերի մոտ միայն օրակարգային խնդիրներ են լինում։

Կարիճ

Կարիճը կնայի, ուրախ կբացականչի՝ «Վա՛յ քո արա, էս ի՜նչ պրոբլեմ ա» ու կմոռանա դրա մասին։

Աղեղնավոր

Աղեղնավորը կտխրի, հետո կուրախանա, ապա երկար կծիծաղի ինքն իր ու խնդրի վրա, հետո կհիշի բոլոր այն խնդիրները, որոնք ունեցել է կյանքում, կպատմի այդ մասին բոլորին ու կմոռանա խնդրի մասին։ Արդյունքում, եթե խնդիրը չկորի ինքն իրեն, ապա այն ստիպված կլինի լուծել հավանաբար ինչ-որ Առյուծ։

Այծեղջյուր

Այծեղջյուրը կփորձի հրաժարվել այդ խնդրից՝ հայտարարելով, որ ինքն այն չի ցանկանում ունենալ։ Զարմանալին այն է, որ 90 տոկոս դեպքերում այս ռազմավարությունն աշխատում է, իսկ այն հազվագյուտ դեպքերում, երբ չի աշխատում, Այծեղջյուրը լուծում է այն ըստ արժանավույն, բայց անպայմանորեն ուրիշի հաշվին։

Ջրհոս

Ջրհոսը սկսում է ուրախությամբ ուսումնասիրել այն, կարող է հետագայում նույնիսկ գիրք գրել այդ մասին։ Եթե նման խնդիր նա արդեն ունեցել է, ապա կձանձրանա ու կսկսի Երկվորյակի փնտրել։ Խնդիրը դրանից, միևնույն է, չի կորի, առավել ևս, որ Երկվորյակները միանգամից կցրեն թեման, բայց փոխարենը կդառնա ավելի հետաքրքիր։

Ձկներ

Ի տարբերություն Խեցգետինների՝ Ձկները լուռ են լալիս, ուստի խնդիրը նրանց մոտ հավերժական է, բայց նրանք լուծում են այն ինքնուրույն, ոչ ոք նրանց չի օգնում, բայց դե Ձկները վաղուց արդեն չեն էլ ակնկալում օգնություն։



loading...