Երկնքում երեք արևը ցնցել է չինական քաղաքի բնակիչներին

Երկնքում երեք արևը ցնցել է չինական քաղաքի բնակիչներին
Դեկտեմբեր 14 00:02 2019

Չինական Սինցզյան մարզի Խորգոս քաղաքի բնակիչները, հազվագյուտ երևույթի պատճառով երկնքում տեսել են երեք արև: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

 Ականատեսները հորիզոնի վրա կախված 3 արեգակ են նկարել և տեսագրել հինգշաբթի, դեկտեմբերի 12-ին: Այս երևույթը կոչվում է կեղծ արև՝ արևային հալոյի տեսակ: Հազվագյուտ օպտիկական պատրանքը առաջանում է, երբ արևի ճառագայթները անցնում են երկնքում հարթ վեցանկյուն սառցե բյուրեղների միջով:

Տեղացիները ցնցված էին անսովոր օպտիկական երևույթից և բազմաթիվ մեկնաբանություններով սոցիալական ցանցերում տեղադրել են նկարներ և տեսանյութեր:

 

loading...