Արեն Մկրտչյանին մերժել են, բայց նա էլի առաջադրվել է

Արեն Մկրտչյանին մերժել են, բայց նա էլի առաջադրվել է
Դեկտեմբեր 13 10:14 2019

Դեկտեմբերի 23-ին տեղի է ունենալու հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Առաջադրված են երեք թեկնածու: Նույն օրը կայանալու է նաեւ ՀՖՖ գործկոմի անդամների ընտրությունը: Այս ընտրության համատեքստում  հետին պլան մղվեց մի ուշագրավ փաստ: Նախկին գործկոմից նոր գործկոմում հայտնվելու ցանկություն է հայտնել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: 

Նոր թեկնածուների մեջ բացի Արեն Մկրտչյանից այլ քաղաքական գործիչներ չկան, ինչպես օրինակ նախկին կազմում ՔՊ-ականներն էին, իսկ նրանցից առաջ՝ ՀՀԿ-ականները: Հետաքրքիր է, թե Արեն Մկրտրյանը ինչու է կրկին հայտնվել մի կառույցում, որտեղ մեղմ ասած մերժել էին ֆուտբոլասերները: Հիշեցնենք՝ նրանց պահանջով ՀՖՖ նախագահ Արթուր Վանոցյանը եւ գործկոմը հրաժարական տվեցին, եւ այժմ ենթադրել է, որ կազմում նախկիններից չպետք է լինեն:

Արեն Մկրտրտչյանին առաջադրել է ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն ակադեմիան»: Կառույցի տնօրեն Արթուր Բաբայանը ArmDay,am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու են Արեն Մկրտրյանին առաջադրել, պատասխանեց.

«Արեն Մկրտչյանն ակադեմիային ծրագիր է ներկայացրել, որով հնարավոր է բարեփոխումներ կատարել եւ զարգացնել: Մեզ դուր է եկել այդ ծրագիրը ու ինքը պատասխանատվություն վերցրեց, որ գործկոմի նիստերի ժամանակ ակադեմիային առնչվող բոլոր խնդիրները կբարձրաձայնի, կներկայացնի եւ կփորձենք լուծել: Այսինքն՝ մեր ձայնը տեղ կհասցնի: Մենք 650 երեխա ունենք մարզվող ու շատ մեծ տարածք, հիմա մեզ մարդ էր պետք, որ մեր խնդիրները տեղ հասցնի»,- ասաց նա: 

Հստակեցմանը, որ նա ֆուտբոլասերները մերժել էին նախկին գործկոմին, այդ թվում Արեն Մկրտրյանին, եւ այժմ իմաստը որն է նրան կրկին ՀՖՖ բերել,  Արթուր Բաբայանն ասաց. «Ինձ թվում է, որ վարկանիշի հետ կապված խնդիր չկա, եթե մարդը խոսում է հստակ ծրագրերով, փաստորով, որ կարող է իրականացնել: Ճիշտն ասած ես անձերի հետ ոչ մի խնդիր չունեմ, լսում եմ ծրագիրը»:

loading...