Առաջին արձագանքը Թուրքիայից` ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը


Առաջին արձագանքը Թուրքիայից` ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը
Դեկտեմբեր 13 00:13 2019

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը, արձագանքելով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը, ասել է. «ԱՄՆ Սենատում հայկական բանաձևի ընդունումը վտանգում է մեր երկկողմ հարաբերությունները։ «Պատժամիջոցները և սպառնալիքները չեն կարող ստիպել մեզ հրաժարվել մեր ազգային անվտանգության շահերից»։

Նշենք, որ քիչ առաջ ԱՄՆ սենատը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ 

Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն, պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: Այն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը՝ մերօրյա վայրագությունները կանխելու նպատակով։

ermenihaber.am 



loading...