Սենատոր Մենենդեսը լաց է եղել՝ պատմելով Հայոց ցեղասպանության մասին. ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները սրվում են


Սենատոր Մենենդեսը լաց է եղել՝ պատմելով Հայոց ցեղասպանության մասին. ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները սրվում են
Դեկտեմբեր 12 23:35 2019

Այսօր ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ փոխելով ԱՄՆ քաղաքական ուղղվածությունը` չնայած Թրամփի վարչակազմի կողմից բազմիցս հնչեցված առարկություններին:

Սենատի այս քայլը պատմական է, և, անկասկած, այն կհարուցի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների սրացում:

Սույն բանաձևը ճանաչում է 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի համակարգված սպանությունը :

Մենենդեսը Հայոց ցեղասպանության սարսափները թվարկելիս սկսել է լաց լինել: