Սյունիքի մարզում Suzuki-ն մի քանի պտույտ գլորվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա 1 զոհ` 18 տարեկան, 1 վիրավոր


Սյունիքի մարզում Suzuki-ն մի քանի պտույտ գլորվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա 1 զոհ` 18 տարեկան, 1 վիրավոր
Դեկտեմբեր 12 00:27 2019

Դեկտեմբերի 11-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Կապան քաղաքի՝ ժողովրդին հայտնի Չերեմուշկա տանող ճանապարհին Suzuki մակնիշի 69 GG 066 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթրեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Կապանի բնակիչ՝ 18-ամյա Արմեն Փարսադանյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի՝ Կապանի բնակիչ, 24-ամյա Արմեն Հայրապետյանը, բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Ա. Հայրապետյանի անվամբ։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:



loading...