Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը խուճապ է առաջացրել. վոյաժների բրոնյա արված տոմսերը պաշտոնյաները հետ են տալիս

Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը խուճապ է առաջացրել. վոյաժների բրոնյա արված տոմսերը պաշտոնյաները հետ են տալիս
Դեկտեմբեր 11 22:31 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներքին կարգով արված որոշումներից մեկը իրարարանցում է առաջացրել տուրիստական ընկերությունների մոտ: Պետական համակարգում աշխատողները բրոնյա արված հանգստի փաթեթները հետ են տալիս: Պատճառը Նիկոլ Փաշինյանի այն կամակոր ցանկությունն է, որով պետական ապարատի աշխատողներին հրահանգվել է Նոր տարվա օրերին չհամարձակվել երկրից դուրս գնալ, եղած փողը ծախսել Հայաստանում: Նման հանձնարարական Նիկոլ Փաշինյանը դեռ նախորդ տարի էր արել, բայց այն վերաբեվում էր միայն բարձրաստիճան պաշտոնյաներին: Բոլորն են հիշում, որ արդարադատության երկու փոխնախարարներ Նիկոլ Փաշինյանին հակաճառելու համար պաշտոնանկ արվեցին:

«Ռիմա թրավել» տուրիստական գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը ArmDay.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ այն անձիք ովքեր պետական ոլորտում են աշխատում՝ քաղծառայողներ են, իրենց պատվիրված փաթեթները չեն ուզում վերցնել, հետ ենտալիս: 

«Նախապես զանգահարել էին մանրամասն հարցրել էին, հետո զանգեցին ասացին, որ չեն ուզում, որովհետեւ հրաման կա, որ պետական աշխատողները իրավունք չունեն երկրից դուրս գալ, պահանջ կա՝ հանգստանալ երկրում: Բավականին շատ մարդիկ են հրաժարվել: Պատկերացրեք մեկ երկու ամիս առաջ լիքը մարդիկ զանգել եւ հանգստի փաթեթներով են հետաքրքրվել ու գալիս է վերջին պահը, զանգում ասում են՝ չենք կարող Վրաստան գնալ, չենք կարող Դուբայ գնալ, չենք կարող այլ երկրներ մեկնել: Սա նրա համար է, որ գումարը մնա մեր երկրում, մեր երկրի բյուջեն աճի, բայց քաղաքացու նախասիրությունն է, թե որ երկրում եւ ինչ պայմաններում պետք է հանգստանա: Եթե քաղաքացուն տարամադրում են արձակուրդ, ապա ինքը պետք է որոշի եւ տնօրինի, թե ինքը որտեղ, որ երկրում եւ որ ժամանակահատվածում պետք է հանգստանա»,- ասաց նա:

Ռիմա Խաչատրյանն ասում է, որ Հայաստանում հանգստանալը թանկ հաճույք է, բայց քաղաքացիներն այնքան չեն նախընտրում Հայաստանը, որոնք էժան արտերկրները: «Հայաստանի հանգստյան գոտիներում գիտենք, որ արժեքները շատ բարձր են: Հայաստանում էլ կան հյուրանոցներ, որոնք արդեն տեղեր չունեն, համարները վերջացել են: Հայաստանում, իհարկե, հանգստանալը թանկ հաճույք է, մեկ անձը 3 աստղանի հյուրանոցում  մեկ օրը 180 հազար դրամ է: Դե պատկերացրեք, թե մյուս տեղերում ինչ գներ են»:

Ռիմա Խաչատրյանը ArmDay.am-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի այս հրամանը  բարդություններ է ստեղծում իրենց բիզնեսի համար:

«Վարչապետի այս հրամանը մեզ խանգարեց, որովհետեւ մենք էլ պետք է կարողանանք զբոսաշրջությունը զարգացնել եւ մենք էլ կարողանանք եկամուտներ ունենալ, որ մեր աշխատակիցներին վարձատրենք: Մենք էլ ենք ուզում գումար աշխատել: Մարդ կա՝ խաչապուրի ուտելով գումար է կուտակում, որ հանգստանա Եգիպտոսում, բայց վարչապետը չի թողնում»,- եզրափակեց նա:

loading...