Նախօրեին մահվան ելքով վրաերթից մահացած 22-ամյա աղջիկը Հրազդան քաղաքի բնակիչ էր՝ ապագա բժշկուհի


Նախօրեին մահվան ելքով վրաերթից մահացած 22-ամյա աղջիկը Հրազդան քաղաքի բնակիչ էր՝ ապագա բժշկուհի
Դեկտեմբեր 11 21:03 2019

Նախօրեին՝ դեկտեմբերի 10-ին, Կոտայքի մարզում՝ «Բալի» հյուրանոցա-ռեստորանային համալիրի դիմաց մահվան ելքով վրաերթից մահացած աղջիկը Հրազդան քաղաքի բնակիչ էր։

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին Lexus LX570 մակնիշի ավտոմեքենայի 30-ամյա վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում վրաերթի էր ենթարկել 20-22 տարեկան կին հետիոտնի:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ վրաերթի արդյունքում տեղում մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 22 ամյա Ռիմա Գ.-ն էր, ով բժշկական համալսարանի 6-րդ կուրսի ուսանողուհի էր՝ ապագա բժշկուհի:

Ռիմային ճանաչողները ցավով եւ ափսոսանքով էին խոսում նրա մասին. «Շատ խելացի, սիրուն եւ բարի աղջիկ էր, ապագա բժշկուհի: Այն, ինչ տեղի ունեցավ նրա ընտանիքի հետ, ուղղակի սարսափելի է եւ ողբերգություն»,-ասում էին աղջկան ճանաչողները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին մահվան ելքով վրաերթ է8 տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում: Վրաերթի ենթարկվածը, ով մոտ 10 մետր շպրտվել է, տեղում մահացել էր: Վարորդը դեպքի վայրից փախուստի չէր դիմել, նա ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել էր ոստիկանության Կոտայքի բաժին: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը Երեւանի բնակիչ՝ 30-ամյա Տիգրան Վարդանյանն է եղել:



loading...