2020-ի բյուջեով ճանապարհաշինությանն ուղղվող ծախսերը կավելանան 91%-ով


2020-ի բյուջեով ճանապարհաշինությանն ուղղվող ծախսերը կավելանան 91%-ով
Դեկտեմբեր 11 20:12 2019

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«2020-ի բյուջեով ճանապարհաշինությանն ուղղվող ծախսերը կավելանան 91%-ով՝ կազմելով 110.2 մլրդ դրամ:

«Հյուսիս-հարավ» ծրագրի շարունակման համար պետական բյուջեով հատկացվելու է 25.9 մլրդ դրամ՝ 2.4 անգամ ավելի գումար, քան 2019-ին:

Գյումրիի քաղաքային ճանապարհների վերականգնման համար 2020-ին հատկացվելու է 9.4 մլրդ դրամ՝ գրեթե 3 անգամ ավելի, քան 2019-ին»։