Ով է Կարեն Կարապետյանի ռեստորանի զարդարանքի հեղինակը. այն հիացրել է նաեւ Նիկոլ Փաշինյանին. Լուսանկարներ


Ով է Կարեն Կարապետյանի ռեստորանի զարդարանքի հեղինակը. այն հիացրել է նաեւ Նիկոլ Փաշինյանին. Լուսանկարներ
Դեկտեմբեր 11 19:11 2019

Մի քանի օր է սոցիալական ցանցերի օգտատերերը քննարկում են Գյումրիում գտնվող «Ֆլորենս Գյումրի» ռեստորանի ամանորյա զարդարանքը: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող ռեստոտորանի եւ քաղաքի այդ հատվածի զարդարանքով տպավորված էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա լուսանկար էր հրապարակել ֆեյսբուքի իր էջում եւ գրել. «Գյումրին պատրաստվում է Ամանորին»:

«Ֆլորենս Գյումրի» Ռեստոանի տնօրեն Կարեն Հարությունյանը ArmDay.am-ի հետ զրույցում մանրամասներ էր ներկայացրել, թե ինչպես են կարողացել ամանորյա գրավիչ զարդարանք ստանալ:

«Ամանորյա ձևավորման քննարկումների ժամանակ միտք ծագեց լուսավորել շենքն ամբողջությամբ։ Ձևավորման և կազմակերպման ընդհանուր աշխատանքները վստահվել էին ինձ․ յուրաքանչյուր հատված եղել է մտածված, անձամբ եմ հետևել ընթացքին։ Տոնական ձևավորման աշխատանքային հատվածը կատարվել է 4 օրերի ընթացքում, իսկ ընդհանուր նախապատրաստական աշխատանքներն ընդամենը 2 օրում։ Վստահ էի, որ մեր ձևավորումն արժանանալու էր մեծ ուշադրության, եթե երեկոյան ժամերին անցնեք մեր փողոցով, կտեսնեք՝ ինչ հերթեր են գոյանում ամանորյա, լուսային ֆոնին լուսանկարվելու համար։ Կարելի է ասել, մեզ հաջողվել է տրամադրություն փոխել, գույն հաղորդել մեր քաղաքին»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ այս ռեստորանը գտնվում է Գյումրու պատմական Կումայրի արգելոցում: 2017 թվականին  նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը այս ռեստորանի համար 500 հազար դոլար էր ներդրել:

«Պարոն Կարեն Կարապետյանի՝ մեր գողտրիկ քաղաքում ներդրում կատարելու իմաստն էլ հենց դա է՝ ապրելակերպ ու տրամադրություն փոխել․ հավանաբար կհիշեք նրա վարչապետության օրոք վերանորոգված Ռուսթավելի պատմական փողոցում կազմակերպված ամանորյա տոնավաճառը՝«Christmas Bazaar»-ը, տոնական համերգները, նա կարողացավ տներից դուրս հանել մեր քաղաքի բնակչությանը։ Իհարկե, անչափ գնահատելի է, որ նոր կառավարությունն էլ շարունակում է աշխատանքներն՝ ուղղված մեր քաղաքի զարգացմանը։ Մեր պատմական քաղաքն իր գեղեցկությամբ ոչնչով չի զիջում հին եվրոպական քաղաքներին․ ու յուրաքանչյուրիս պարտք պետք է լինի թեկուզ մի փոքրիկ ներդրմամբ փոխել կյանքն այստեղ․ կենդանացնել, հրաժեշտ տալ տարիների անշարժությանը։ Վստահ եմ, որ այսպես մտածում է ցանկացած գյումրեցի՝ կլինի գործարար, դիզայներ, իշխանավոր․․․»:

ArmDay.am-ն արդեն գրել էր, որ Գյումրու քաղաքապետարանն այս տարվա միջացառումների համար 7 մլն դրամ է ծախսելու:

Լուսանկարները՝ Կարեն Հարությունյանի:



loading...