ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:
ՀՀ Ազգային ժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նշելով, որ առաջին ընթերցումից հետո որոշ տեխնիկական փոփոխություններ են կատարվել:
Բադասյանը նշել էր, որ նախատեսվում է«Սահմանադրական դատարանի մասին» 2018թ. հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրականօրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով: Մասնավորապես, 213-րդհոդվածով նախատեսված՝ մինչևՍահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամնշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուցհետո Սահմանադրական դատարանիդատավորի կարգավիճակում իրպաշտոնավարումը շարունակած դատավորիկողմից մինչև 2020թ. հունվարի 31-ըհրաժարական ներկայացնելու դեպքում նրալիազորությունները դադարելուց հետո՝ մինչեւ իրհամար Սահմանադրությամբ սահմանվածպաշտոնավարման տարիքը լրանալը, նաստանում է կենսաթոշակ՝ հրաժարականներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկվածաշխատավարձի չափով:
Արդարադատության նախարարի տեղեկացմամբ՝նախագծերի փաթեթը դրական եզրակացությունէ ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչպես նաև ուսումնասիրվել է միջազգայինփորձը:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 65 կողմ և 33 դեմ ձայներով, որոնց գումարվեցին նաև այն պատգամավորների ձայները, որոնք գտնվելով գործուղման մեջ, իրենց դիրքորոշումը հայտնել են նամակով: