Ինչպե՞ս է միայնությունն ազդում ուղեղի վրա․ հետազոտություն


Ինչպե՞ս է միայնությունն ազդում ուղեղի վրա․ հետազոտություն
Դեկտեմբեր 11 00:34 2019

Հասարակությունից կտրված, միատոն, միայնակ կյանքով ապրելը կարող է հանգեցնել գլխուղեղի որոշ հատվածների փոքրանալուն։ Նման տեսակետ են հայտնել մասնագետները՝ ուսումնասիրելով բեւեռախույզների, ովքեր վերադարձել են երկարատեւ արշավներից։

New England Journal of Medicine հանդեսում տպագրված հոդվածում նշվում է, որ 14 ամիս տեւած արշավից վերադարձած 9 հոգու գլխուղեղ համակարգչային տոմոգրաֆիայով ստուգել են։ Նույն հետազոտությունն արվել էր նաեւ նախքան արշավը։ Պարզվել է, որ 9-ից 8-ի ուղեղի որոշակի հատվածները փոքրացել են, մասնավորապես ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է հիշողության եւ ուսման համար։

Մասնագետները նշում են՝ պատճառը ամիսներ շարունակ միայնակ ապրելն է։ Ուղեղը, բավարար խթան չստանալով, սեղմվել է։

 

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ շրջապատի միօրինակությունը, միայնությունը բացասաբար են ազդում ուղեղի վրա։

Աղբյուր՝ Բուժ ինֆո



loading...