«Չէի սպասում, որ այդպիսի հայտնի լուսանկար կունենամ»


«Չէի սպասում, որ այդպիսի հայտնի լուսանկար կունենամ»
Դեկտեմբեր 10 23:05 2019

Դեկտեմբերի երեքին ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառելով ցրեց ՀՅԴ երիատասարդների բողոքի ակցիան, որով պահանջում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: ՀՅԴ-ական երիտասարդները՝ մոտ հիսուն հոգի դուրս էին եկել փողոց, փակել այն: Այդ օրը 24  հոգի բերման ենթարկվեց: Երիտասարդները պնդում էին, որ ոստիկանները բռնություն են կիրառում:

Հատկապես տարածվեց մի տեսարան, երբ ոստիկանը ամեն կերպ փորձում էր բերման ենթարկել ՀՅԴ-ական երիտասարդ Անի Ազատյանին:

«Այդ ամենի պատասխանատվությունը պետք է կրի Արայիկ Հարությունյանը, ոչ թե ոստիկանը: Անհամաչափ ուժ է գործադրվել: Ոստիկանները քառակի անգամ շատ էին»,-ArmDay.am-ի հետ զրույցում ասաց նա : 

Հարցին՝ այդ պահին ֆիզիկական բռնության ենթարկվում էր, Անի Ազատյանը պատասխանեց. «Այդտեղ ֆիզիկական բռնություն չկար, ուղղակի ոստիկանը ինձ տանում էր: Չէի սպասում, որ այդպիսի հայտնի լուսանկար կունենամ, բայց այս ամենի պատասխանատվությունը պետք է կրի նախարարը: Ոստիկանն իր գործն էր անում: Շարունակելու եմ իմ պայքարը, ոչ մի բան չի կարող դաշնակցական երիտասարդի վախեցնել»:

Լուսանկարը՝ News.am-ի



loading...