Զելենսկին «բարդ» Է որակել Պուտինի հետ դիրքորոշումների համաձայնեցման գործընթացը


Զելենսկին «բարդ» Է որակել Պուտինի հետ դիրքորոշումների համաձայնեցման գործընթացը
Դեկտեմբեր 10 10:32 2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած երկկողմ հանդիպմանն իր համար «բարդ Է» եղել «համաձայնության գալը», քանի որ Ռուսաստանի ղեկավարը մանրակրկիտ արծարծել Է յուրաքանչյուր քննարկվող հարց: Այդ մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել Է՝ նորմանդական գագաթնաժողովից հետո շփվելով լրագրողների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

«Կարելի՞ Է արդյոք համաձայնության գալ (Պուտինի հետ): Դժվար Է համաձայնության գալ, շատ դժվար, բայց այսօր եղան պահեր, երբ մենք ինչ-որ բանի շուրջը համաձայնության եկանք, որոշ բաների վերաբերյալ»,- ասել Է Զելենսկին: Նա նշել Է, որ ինքը եւ Պուտինը տարբեր մարդիկ են, սակայն ընդգծել Է, թե զգացել Է, որ Ռուսաստանի ղեկավարը գնացել Է զիջումների: Նրա խոսքով՝ Փարիզում «նորմանդական քառյակի» ղեկավարների հանդիպումից հետո պայմանական հաշիվը եղել Է «ոչ-ոքին»: «Այժմ ճիշտ Է դիվանագետ լինել: Եկեք ասենք՝ առայժմ «ոչ-ոքի»,- նշել Է Ուկրաինայի ղեկավարն՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: