Օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ «սղղացրել» են նորամուծություն, որով նոր բեռ են դնում քաղաքացիների վրա․ «Փաստ»


Օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ «սղղացրել» են նորամուծություն, որով նոր բեռ են դնում քաղաքացիների վրա․ «Փաստ»
Դեկտեմբեր 10 09:40 2019

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը՝ ընդամենը 57 կողմ, 35 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:

Թվում է՝ օրենքը բավական լավն է, գրեթե բոլորը այն գովում էին: Սակայն պարզվում է, որ իշխանությունները, սովորույթի համաձայն, լավ նախաձեռնության ներքո «սղղացրել» են նորամուծություն, որով նոր բեռ են դնում քաղաքացիների վրա, իսկ նպատակը պարզ է. որ վարորդները հնարավորինս քիչ բողոքարկեն տուգանքները:

Հենց այս պատճառով էլ ընդդիմադիր ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները օրենքների փաթեթին դեմ քվեարկեցին: «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանը «Փաստի» հետ զրույցում ասում է.

«Կարծում եմ, որ այստեղ ինչ-որ խաբեության խնդիր կա։ Պետական տուրքի մասին ինչ-որ փոփոխություն է կատարվել դատական հայցեր ներկայացնելու մասով։

Նախկինում քաղաքացիները վարչական մարմնի որոշումների բողոքների մասով պետական տուրքից ազատված էին, որի գումարը կազմում է 4000 դրամ։ Այս օրենքի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նման դրույթ նախատեսված չի եղել։

Իսկ երկրորդ ընթերցման ժամանակ, չգիտեմ որտեղից, այդ նախագիծը հայտնվել է և ներառվել հենց այս օրենքի փաթեթի մեջ, որի մասով, ըստ էության, քննարկում չի եղել։

Կարծում եմ, որ ԱԺ-ն չպետք է նման ձև վարվեր, և պետական տուրքի մասով օրենք չպետք է ընդունվեր։ Այստեղ մի շարք խնդիրներ կան։

Նախ՝ մարդու պաշտպանվելու իրավունքից է սահմանափակվում դա, որովհետև քաղաքացին այսօր 1000-2000 դրամանոց վարչական տուգանքների համար չի վճարի 4000 դրամ պետտուրք, որպեսզի վարչական դատարանով բողոքարկի։ Հիմա՝ բողոք ներկայացնելուց առաջ քաղաքացին պետք է 4000 դրամ վճարի՝ անկախ վարչական ակտի գումարի չափից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...