10 հատկանիշ, որ տղամարդիկ սիրում են կանանց մեջ


10 հատկանիշ, որ տղամարդիկ սիրում են կանանց մեջ
Դեկտեմբեր 9 23:47 2019

1. Ինքնավստահություն
Տղամարդկանց դուր են գալիս կանայք, ովքեր գիտեն, թե կյանքում ինչ են ցանկանում: Դա վերաբերում է ոչ միայն կանանց ենթարկվող («подкаблучник») տղամարդկանց, այլև առաջնորդներին:
2. Հուզականություն
Մի հավատացեք այն տղամարդկանց, ովքեր ասում են, որ կինը պետք է Սառցե թագուհու նման խաղաղ լինի: Ցանկացած իրեն հարգող տղամարդ ցանկանում է, որ կինը անկողնում հրաբուխ, այլ ոչ թե անհոգի սառցե կտոր լինի: Անխոս, կանացի հուզականությունը որոշ չափով խաթարում է նման տղամարդկանց հանգիստը, սակայն դա նրանց թմրանյութի նման անհրաժեշտ է:
3. Խիզախություն
Կինը պետք է խիզախ լինի: Յուրաքանչյուր տղամարդ նման է մեծ երեխայի, որին մայր է անհրաժեշտ, պաշտպան և դաստիարակ: Եվ եթե նույնիսկ նա հոգ է տանում կնոջը, և ընտանիքը պահելու և պաշտպանելու ողջ հոգսը նրա ուսերին է, պետք չէ մոռանալ, որ նա նույնպիսի պաշտպանվածության և հոգատարության կարիք ունի:
4. Ողջամտություն
Առաջին հայացքից անէական թվացող այս որակը տղամարդկանց համար չափազանց կարևոր է: Նրանք չեն սիրում հիմար կանանց, ովքեր ժամերով կարող են անիմաստ խոսել հեռախոսով և իրենց հիմար մտքերը փաթաթել տղամարդկանց:
5. Ծախսերի մեջ զսպվածություն
Տղամարդիկ չեն սիրում ծախսողներին: Նրանց հունից հանում է կանանց՝ անպետք բաների վրա մեծ գումարներ ծախսելու ունակությունը:

 

6. Բարություն
Այս որակը տղամարդիկ միանգամից չէ, որ գնահատում են: Չար և դիվային կանայք, իհարկե, գրավում են որոշակի տղամարդկանց, սակայն այդպիսի կանանց անսրտությունը շուտով սկսում է նյարդայնացնել նրանց:
7. Պարկեշտություն
Տղամարդիկ տանել չեն կարողանում կանանց, ովքեր իրենց միայն որպես փողի աղբյուր են ընկալում: Նրանք սիրում են կանանց, ովքեր ծանր կացության մեջ օգնություն են ցուցաբերում, այլ ոչ թե թիկունքով շրջվում են:
8. Ազնվություն
Մի՛ խաբեք տղամարդուն: Ծայրահեղ դեպքում, ձևացրեք, թե մեղմ կատակել եք: Սակայն, ոչ մի դեպքում, մի՛ ստորացեք կոպիտ ստախոսության աստիճան, որը կարող է բացահայտվել: Դրանով միայն ետ կմղեք տղամարդուն:
9. Մաքրասիրություն
Թափթփվածներն այլևս նորաձև չեն: Տղամարդկանց դուր են գալիս մաքրասեր աղջիկները, ում մոտ ամեն ինչ մաքուր և կոկիկ է:
10. Սեռական գրավչություն
Շատ կարևոր որակ է, որ դուր է գալիս բոլոր տղամարդկանց: Եթե գիտեք, որ հրապուրիչ եք և կարողանում եք դա ցուցադրել տղամարդկանց, նրանք հլու-հնազանդ կհետևեն ձեզ: Իհարկե, եթե նախորդ կետերը չկատարեք, նրանք շատ շուտ կհեռանան: Սակայն հմտորեն կառավարելով ձեր 10 լավագույն որակները՝ տղամարդու համար կդառնաք թագուհի, աստվածուհի:



loading...