Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանի կարաոկե ակումբներից մեկում


Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանի կարաոկե ակումբներից մեկում
Դեկտեմբեր 9 09:39 2019

Երեկ ուշ երեկոյան վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ «կարմիր բերետները» մի քանի հոգու բերման են ենթարկել այն ժամանակ, երբ նրանք տաքացած միմյանց հարվածներ էին հասցնում:

«Լսել ենք, որ «Սոլո» կարաոկե-ակումբում նստել, իրար հետ կերել-խմել էին, հետո վերջում մի կաթիլ մեղրի պատմությունը վերածվել է տուրուդմփոցի: Բերետները մի քիչ ուշ գային, կարող ա ստեղից դիակներ տանեին: Մի քանի հոգու տարան, որոնցից երկուսն արնաշաղախ էին»,-ասել է դեպքի վայրում հավաքվածներից մեկը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: