Համեստ Ամանոր Գյումրիում. Երեւանից 46 անգամ քիչ գումար կծախսեն


Համեստ Ամանոր Գյումրիում. Երեւանից 46 անգամ քիչ գումար կծախսեն
Դեկտեմբեր 9 09:28 2019

Գյումրիում ամանորյա եւ Սուրբ ծննդյան տոները կնշեն բավականին համեստ բյուջեով: Այս տարի նախատեսվում է ծախսել 7 մլն դրամ: Այս մասին մեզ փոխանցեց Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստը:

Այս գումարը իր մեջ ներառում է մանկապարտեզների պարկերը, անապահով երեխաների պարկերը եւ փողոցների դեկորները:

Նշենք, որ այս օրերին ակտիվ քննարկվում է այն, որ Երեւանում տոների համար ծախսվելու է 325 մլն դրամ: Ստացվում է, որ Գյումրիում տոների համար ծախսելու են 46 անգամ քիչ գումար: Նշենք, որ մայրաքաղաքի միջոցառումների համար նախատեսված գումարից 271 մլն դրամը հատկացրել է կառավարությունը՝ պետական բյուջեից: