Արմավիրի մարզում 44-ամյա վարորդը Ford Transit-ով տապալել է մի քանի գազասյուներ և կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին


Արմավիրի մարզում 44-ամյա վարորդը Ford Transit-ով տապալել է մի քանի գազասյուներ և կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին
Դեկտեմբեր 8 23:23 2019

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչ, 44-ամյա Ժորա Խուդոյանը, իր վարած Ford Transit 35 NP 668 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և հայտնվել ջրատարի մեջ ու կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել Հայթաղ գյուղի բնակիչները, մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:



loading...