ՀՌՇ զինծառայողները հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը


ՀՌՇ զինծառայողները հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Դեկտեմբեր 8 22:16 2019

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված զինծառայողները Գյումրիում և Սպիտակում անցկացրել են Սպիտակի աղետալի երկրաշարժի 31-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։

 

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում նշված է, որ Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի Գյումրու և Երևանի կայազորերի զինծառայողները, նրանց ընտանիքների անդամները, ուժային կառույցների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները և այլոք մասնակցել են երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքների, ծաղիկներ դրել նրանց հիշատակաը հավերժացնող հուշարձանին և Սպիտակի երկրաշարժի հետևանքները վերացնող խորհրդային զինվորների հուշարձանին։

 

ՀՌՇ զինծառայողները և «Յունարմիա» շարժման սաները մասնակցել են արիության դասին, որը զորամասի թանգարանում անցկացրել է Ռուսաստանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանի հրամանատարի ռազմա-քաղաքական աշխատանքի գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Շուվալովը։

 

Հիշատակի միջոցառումներն ավարտվել են կայազորի Սպայի տան ակումբում Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի ցուցադրմամբ։