Գիտնականների նոր բացահայտումը. գեր կանայք ավելի խելացի ու ինտելեկտուալ են, քան նիհարները․ ինչու՞


Գիտնականների նոր բացահայտումը. գեր կանայք ավելի խելացի ու ինտելեկտուալ են, քան նիհարները․ ինչու՞
Դեկտեմբեր 8 00:44 2019

նչքանո՞վ է կնոջ քաշն ազդում նրա IQ-ի վրա: Թվում է, թե այս հարցն ամենաանիմաստ հարցերից է, քանի որ խելացի կանայք հանդիպում են և՛ թեթևաքաշ կանանց, և՛ ծանրաքաշ կանանց շրջանում: Սակայն արի ու տես, որ Պիտսբուրգի համալսարանի ամերիկյան գիտնականները վստահեցնում են, որ գեր կանայք ավելի խելացի են, քան նիհարիկները, ու նրանց IQ-ն շատ ավելի բարձր է:

Կնոջ քաշի և ինտելեկտի միջև կապը բացահայտելու համար արված հետազոտությանը մասնակցել է շուրջ 16.000 կին` տարբեր կառուցվածքներով և քաշերով: Հետազոտության ընթացքում նրանք ստիպված էին անցնել մի շարք թեստային աշխատանքներ, որոնք ուղղված էին հիմնականում նրանց տրամաբանական ու մաթեմատիկական ունակությունների բացահայտմանը: Ստացված արդյունքները գիտնականները համեմատեցին մասնակից կանանց քաշի հետ, և արդյունքում պարզ դաձավ, որ փարթամ կազմվածքով կանայք ամենաբարձր արդյունքներն ապահովեցին: Այսպիսով՝ նրանք պարզեցին, որ որքան կնոջ քաշը ծանր է, այնքան նրա ինտելեկտի մակարդակը շատ ավելի բարձր է:

 

Գիտնականները նաև վստահեցնում են, որ այս հետազոտությունում պատահականության գործոն չկա, քանի որ թեստային աշխատանքները հեշտությամբ կանայք հաղթահարել են հենց իրենց ծանր քաշի շնորհիվ: Սա նրանք բացատրում են գեր կանանց օրգանիզմում ավելի շատ օրգանական այն միացությունների առկայությամբ, որոնք ապահովում են ինտելեկտի  և IQ-ի ավելի բարձր մակարդակի զարգացումն ու արագ կողմնորոշվելու ունակությունների կտրուկ խթանումը:

Blognews.am



loading...