Գյումրիում երկրաշարժից ուղիղ 31 տարի անց` նույն ժամին, փոքրիկ է ծնվել


Գյումրիում երկրաշարժից ուղիղ 31 տարի անց` նույն ժամին, փոքրիկ է ծնվել
Դեկտեմբեր 8 00:31 2019

Գյումրիում 1988 թվականի ավերիչ երկրաշարժից ուղիղ 31 տարի անց` հենց նույն ժամին՝ 11:41-ին, լույս աշխարհ է եկել փոքրիկ Նարեն:

Նա ծնվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում: Ծնողների առաջնեկն է:

Հիվանդանոցի մանկաբարձ գինեկոլոգ Լիլիթ Մկրտչյանը տեղեկացրեց` երեխան ծնվել է 3 կգ 350 գրամ քաշով, 52 սմ հասակով:

«Ծնվել է կեսայրան հատումով: Երեխայի վիճակը նորմալ է մայրիկի համար հետվիրահատական առաջին օրն է, և նրա վիճակը գնահատվում է բավարար»,- ասաց Մկրտչյանը։

Մայրն ու դուստրն առայժմ կմնան բժիշկների հսկողության տակ:

Նարեի ծնողները երկրաշարժն իրենց աչքերով չեն տեսել. ծնվել են երկրաշարժից 5 և 4 տարի անց:

Երկրաշարժի մասին Նարեի ծնողներն իմացել են հարազատների պատմելով ու քաղաքում երկրաշարժից հետո դեռ պահպանվող վթարայիններ շինությունները տեսնելով: Նարեն այն երջանիկներից է, որը հիվանդանոցից կգնա իսկական քարե տուն, ոչ տնակ:

armeniasputnik.am