Երեխան ծնվել է 760 գրամ քաշով, եղել է անհաս․ պարզաբանում՝ 1,5 ամսական փոքրիկի մահվան դեպքի վերաբերյալ


Երեխան ծնվել է 760 գրամ քաշով,  եղել է անհաս․ պարզաբանում՝ 1,5 ամսական փոքրիկի մահվան դեպքի վերաբերյալ
Դեկտեմբեր 8 00:18 2019

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից պարզաբանում են տարածել՝ կապված 1,5 ամսական փոքրիկի մահվան հետ։

«Ի պատասխան մամուլում տարածված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում 1,5 ամսական երեխայի մահվան վերաբերյալ նյութի՝ տեղեկացնում ենք, որ երեխան ծնվել է 29.10.19-ին՝ 760 գրամ քաշով, հասակը՝ 33սմ։ Երեխան եղել է անհաս, ծնվել է կեսարյան հատմամբ՝ հղիության 26-րդ շաբաթում։ Մահացել է 30.11.19-ին (կյանքի 33-րդ օրը)՝ սուր զարգացած պոլիօրգան անբավարարության հետևանքով։ Առկա է եղել սրտի արատ դինամիկ աղիքային անանցանելություն և այլ խնդիրներ»



loading...