Բժիշկները տարեկան հազարավոր առողջ կույրաղու որդանման ելուն են հեռացնում

Բժիշկները տարեկան հազարավոր առողջ կույրաղու որդանման ելուն են հեռացնում
Դեկտեմբեր 7 23:40 2019

Տարեկան հազարավոր մարդկանց ենթարկում են կույրաղու որդանման ելունի (ապենդիքս) հեռացման վիրահատության առանց պատճառի, քանի որ մինչեւ օրս չեն կարողանում ճիշտ ախտորոշել՝ վիրահատության կարիք կա, թե ոչ։ Այսպես պատահում է հատկապես երիտասարդ կանանց մոտ։ Նման եզրակացության են եկել բրիտանացի վիրաբույժները։

Նրանց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են  British Journal of Surgery հանդեսում։

Նրանք նշում են՝ համոզվելու համար, որ վիրահատություն իսկապես պետք է, անհրաժեշտ է, որպեսզի պացիենտը ուլտրաձայնային հետազոտություն անցնի, ինչը կնվազեցնի սխալի հավանականությունը։

Նրանց ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ Մեծ Բրիտանիայում տարեկան մոտ 80 հազար մարդ է հոսպիտալացվում՝ կույրաղու որդանման ելունի բորբոքման նշաններով։         5500-ի դեպքում բժիշկները հեռացնում են առողջ օրգանը։ Նման եզրահանգման գալուց առաջ   բրիտանական 154 հիվանդանոցներում ուսումնասիրվել են որդանման ելունի բորբոքման կասկածանքով հոսպիտալացված 5000-ից ավել 16-45 տարեկան անձանց տվյալներ։ Ուսուսմնասիրությունն անցկացվել է 2017թվականին։

 

Ընդ որում, կանանց դեպքում սա ավելի հաճախ է հանդիպում։ Բժիշկների կարծիքով՝ պատճառն այն է, որ հաճախ ձվարանների կիստաների, դաշտանային ցավերը բժիշկները շփոթում են ապենդիցիտի հետ։

Աղբյուր՝ Բուժ ինֆո

loading...