Բարսեղ Բեգլարյանին երեկ ՀՔԾ են հրավիրել. մանրամասներ


Բարսեղ Բեգլարյանին երեկ ՀՔԾ են հրավիրել. մանրամասներ
Դեկտեմբեր 6 21:13 2019

ArmDay.am-ի տեղեկություններով՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին երեկ հրավիրել են ՀՔԾ եւ մեղադրանք են առաջադրել: Այս մասին մեզ փոխանցեցին ՀՔԾ-ի մեր աղբյուրները:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն առանձնապես խոշոր չափի գումարի՝ շուրջ կես միլիարդ դրամ յուրացնելու կասկածանքով մեղադրանք է առաջադրել Սերժ Սարգսյանին, գործով անցնում է նաեւ Բարսեղ Բեգլարյանը: Նրանք ընկերներ են: 

Այսօր, սակայն, դատարանում Բարսեղ Բեգլարյանը պնդում էր, որ ՀՔԾ չի հրավիրվել, առաջադրված մեղադրանքից տեղյակ չի եւ չի կարող գործի հետ կապված որեւէ բան ասել: Անդրադառնալով իրեն առաջադրված նոր մեղադրանքին՝ Բեգլարյանը նշել էր, որ տեղյակ չէ։ «Պաշտոնապես ինձ ոչ մեկը տեղյակ չի պահել, որ ինձ նոր մեղադրանք է առաջադրվել։ Ինձ երկուշաբթի են Հատուկ քննչական ծառայություն կանչել։ Ես ոչինչի տակ չեմ ստորագրել, եթե ստորագրած լինեի, կասեի՝ տեղյակ եմ»,- ասաց Բեգլարյանը։

ՀՔԾ-ի մեր աղբյուրը նաեւ ասաց, որ իրեն վերագրվող մեղադրանքի շրջանակներում Բարսեղ Բեգլարյանին առաջարկվել են համապատասխան փաստաթղթեր ստարոգրել երեկ, բայց նա հրաժարվել է: Ինչ մնում է նրան, որ նա երկուշաբթի ՀՔԾ է գնալու, մեր աղբյուրը նշեց, որ դա լրացուցիչ այց է լինելու: